News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 00.09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Թբիլիսյան խճուղում գտնվող «Էրզրում» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են «Ռենո» եւ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Թբիլիսյան խճուղի թիվ 27/7 հասցեում գտնվող «Էրզրում» ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի մոտակայքում բախվել են «Մետրո» տաքսի ծառայությանը պատկանող «Reno Logan» մակնիշի 129 LO 61 պ/հ (վարորդ՝ 62-ամյա Է. Հ.) եւ «Nissan X Trail» մակնիշի 34 MC 655 պ/հ (վարորդ՝ 28-ամյա Վ. Գ.) ավտոմեքենաները:

«Reno Logan» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Է. Հ.-ն եւ ուղեւոր 44-ամյա Տ. Պ.-ն, «Nissan X Trail» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Գ.-ն եւ ուղեւոր 27-ամյա Վ. Տ.-ն հոսպիտալացվել են «Սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ սահմանազատել տարածքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ...
38-ամյա որդին սպնել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվում, որ «կտրած-ծակած...
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ֆանարջյան փողոցի 1-ին փակուղում գտնվող...
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Ապրիլի 19-ին, ժամը 18։34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Փրկարարները հայտնաբերել են կորած քաղաքացուն
Բելառուսում ձերբակալել են «ազատության» թեմայով բանաստեղծություններ գրող տղամարդու
Ուժայինները հրաժարվել են ձերբակալվածի ստեղծագործություններից հատվածներ մեջբերել, քանի որ դրանք «ատելություն ու վիրավորանք են հրահրում»...
Ամենաշատ