News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 2,5 տարվա ազատազրկման դատապարտված, Գյումրիի բժշկական կենտրոնի ռադիոլոգ Նազանի Մալխասյանի փաստաբանը համաձայն չէ Վերաքննիչ քրեական դատարանի կայացրած որոշման հետ, որով անփոփոխ է թողնվել առաջին ատյանի կայացրած դատավճիռը:

«Հայաստանյան դատարաններն անում են այն, ինչ դատախազությունն է գրում, կարելի ա ասել՝ դարձել են կնիք դնող»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մալխասյանի փաստաբան Իշխան Վանոյանը:

Փաստաբանը հայտնեց, որ պատրաստվում է վճռաբեկ բողոք ներկայացնել:

Նշենք, որ բժշկուհու փաստաբան Իշխան Վանոյանը Վերաքննիչ էր դիմել եւ պահանջում էր կայացնել արդարացման դատավճիռ կամ ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության: Դատարանը, սակայն, մերժել էր բողոքը:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:

Նազանի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Ամենաշատ