News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության օրը ձերբակալված ցուցարարների մեծ մասին մեղադրանք կներկայացվի զանգվածային անկարգությունների մասնակցելու համար, ինչը քրեական հանցագործություն է: Այս մասին ասել են ԱՄՆ դատախազի գրասենյակից, հայտնում է CBS News-ը:

Նախնական հաշվարկներով՝ ձերբակալվել է մոտ 230 մարդ, նրանք բոլորն առանց գրավի ազատ են արձակվել եւ պարտավորվել փետրվարին դատարան ներկայանալ: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու համար կարող է մինչեւ 10 տարվա ազատազրկում սպառնալ եւ մինչեւ 250 հազար դոլարի տուգանք:

Ձերբակալվածների գործով մեկ դատական նիստ արդեն կայացել է հունվարի 21-ին: Գերագույն դատարանում քննվում է 10 մարդու գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ