News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


«Հայկական վերածնունդ» կուսակցությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, միայնակ է մասնակցելու (ֆոտոռեպորտաժ): Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, «Հայկական վերածնունդ» կուսակցության կանանց միության համագումարից հետո լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

«Մենք բովանդակության մեջ արդեն իսկ որոշակի դաշինք ենք, այնպես որ ընտրություններին ամենայն հավանականությամբ միայնակ ենք մասնակցելու: Ամեն դեպքում մեր դռները դեռեւս բաց են, քաղաքական կոնսուլտացիաներ են տեղի ունենում, տեսնենք՝ ինչպիսին կլինի վերջին հանգրվանը, փետրվարի 11-ին համագումար է լինելու, որի ժամանակ վերջնական դիրքորոշումը կհայտնենք»,- ասաց նա:

Թե կոնկրետ ում հետ են կոնսուլտացիաներ տեղի ունենում, Արթուր Բաղդասարյանը հրաժարվեց փակագծերը բացել՝ նշելով, որ պայմանավորվածություն կա երկուստեք գաղտնիությունն ապահովելու. «Միայն նշեմ, որ կան քաղաքական ուժեր, որոնք ցանկություն ունեն մեզ հետ մասնակցել առաջիկա քաղաքական գործընթացներին, մենք ավարտական փուլում ենք գտնվում այն կոնսուլտացիաների»:

Հարցին՝ ում հետ է բացառվում համագործակցությունը, կուսակցության նախագահը կրկին հրաժարվեց անուններ նշել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
Ամենաշատ