Թեհրանի Plasco առեւտրի կենտրոնում հրդեհի եւ դրան հաջորդած փլուզման պատճառների հետաքննությունը ահաբեկչության վարկածը չի հաստատել: Այս մասին հայտնել է Իրանի տեղեկատվության նախարար Մահմուդ Ալավին, փոխանցում է ԻՐՆԱ-ն:
«Այս պահին մենք որեւէ հաստատված տեղեկություն չունենք, որ կատարվածը դիվերսիոն կամ ահաբեկչական բնույթ է կրում»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ 1962-ին կառուցված Plasco առեւտրի կենտրոնը Թեհրանի ամենահին բարձրահարկ շենքերից էր: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ շենքի փլատակների տակ կարող է 20-30 մարդու դի լինել: