Մալայզիայի Տրենգգանու նահանգում հեղեղների պատճառով փակվել է 27 դպրոց, մոտ 4 հազար մարդ տարհանվել է, հայտնում է Star-ը:
Հունվարի սկզբին Մալայզիայի արեւելյան ափերից տարհանվել էր մի քանի հազար մարդ: Այն ժամանակ որոշվել էր փակել դպրոցներն ու ճանապարհները: Հեղեղների պատճառը 4 օր տեւած անձրեւներն են եղել:
Դպրոցների փակվելը կանդրադառնա ավելի քան 5.8 հազար դպրոցականի եւ 681 ուսուցչի վրա: