Չինաստանը մեկնարկել է խորը ջրերում նավարկող ստորջրյա սարք մշակելու աշխատանքները, որը կարող է ցանկացած ծովի հատակից մարդկանց ցամաք բարձրացնել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Նախագիծը մշակում է China Shipbuilding Industry Corporation (CSIC) ընկերության հետազոտական կենտրոնը, որն ավելի վաղ մշակել էր խորը ջրերում նավարկող առաջին չինական ստորջրյա սարքը, որը 2021-ի հունիսին հասել էր Խաղաղ օվկիանոսի Մարիանյան իջվածքին՝ ցած իջնելով ավելի քան 7 հազար մ: