News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Քաղաքական դաշտ թեւակոխած որոշ քաղաքական գործիչներ ասում են այն, ինչ Արթուր Բաղդասարյանը՝ տարիներ շարունակ: Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, «Հայկական վերածնունդ» կուսակցության կանանց միության համագումարի ժամանակ ասաց կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը:

«Վերջին ժամանակահատվածում մեր երկիրը գտնվում է ծայրահեղ ծանր իրավիճակում, մեր երկրի հնարավորություններն այս ընթացքում դուրս են հոսել, ու մեղավոր ենք նաեւ մենք՝ կանայք, որովհետեւ մի կողմ ենք դրել մեր ըմբոստությունն ու թողել ենք, որ այսօր երկրի արյունատար անոթներից օգտված տզրուկները գլուխ բարձրացնեն այս առաջիկա կարեւոր գործընթացների մեջ եւ խոսեն այն իրավիճակի մասին, որն առաջացել է իրենց պատճառով: Վերջին շրջանում խոսողները շատացել են, նրանք կրկնում են այն, ինչի մասին տարիներ շարունակ խոսում է մեր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Երեկ ես լսել եմ որոշ քաղաքական գործիչների, որոնք թեւակոխում են քաղաքականություն, խոսում են ժողովրդավարությունից, ռազմարդյունաբերական ձեռնարկություններից, օրենքների գերակայությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, այն, ինչ մենք ասում ենք, ինչի համար մենք պայքարում ենք մեր կուսակցության նախագահի հետ»,- ասաց նա:

Հեղինե Բիշարյանի խոսքով՝ չպետք է գայթակղվել նախկին պաշտոնյաների գեղեցիկ խոսքերով ու փողերով. «Չպետք է թույլ տանք, որ նախկին այն թալանչիները, որոնք նոր սկիզբ են ուզում այսօր դնել, կասկածեն մեր հիշողության վրա, թե մենք մոռացել ենք, որ իրենք թալանի խողովակից օգտվելով հարստացել են, այսօր մի փոքր հեռացել են, մի փոքր ըմբոստացել են, պակաս է մի փոքր նրանց գողությունը, ավարը, ըմբոստացել ու ընդդիմադիրներ են դարձել: Իրավունք չունենք գայթակղվել գեղեցիկ խոսքերով, կեղտոտ գարշահոտ ունեցող իրենց թալանած փողերով»:

Թե ում նկատի ունի Հեղինե Բիշարյանը, նա այդպես էլ չասաց: Նշենք, որ նախկին պաշտոնյաներից, որը նախօրեին խոսել է օրենքների գերակայության եւ ժողովրդավարության մասին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է, որ հայտարարել է ընդդիմադիր դաշտում գործելու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ