Ինդոնեզիայի իշխանությունները Ջակարտայի օդանավակայանում Սիրիայից վերադառնալուց հետո ձերբակալել են 17 քաղաքացու, որոնց կասկածում են ծայրահեղական գործունեության մեջ, հայտնում է Reuters-ը:
«Հիմա նրանց հարցաքննում են: Եթե մենք ահաբեկչության հետ որեւէ կապ գտնենք, մենք հետաքննությունը կշարունակենք: Եթե ոչ, նրանց կհանձնենք ընտանիքներին»,- ասել է երկրի միգրացիոն ծառայության ներկայացուցիչը:
Ձերբակալվածների թվում կան 2-3 տարեկան երկու երեխա: