News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ԶՈւ տանկերի արկեր տեղափոխող բեռնատարը կողաշրջվել է Լեհաստանի Լյուբուշի շրջանում: Այս մասին հայտնում է երկրի ՊՆ կայքը:

Գերատեսչության տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան Պեսկի ավանի շրջանում:  Հաղորդվում է, որ բեռնատարի վարորդը երթեւեկել է ճանապարհային պայմաններին չհամապատասխանող արագությամբ, ինչի հետեւանքով մեքենան դուրս է եկել մայրուղու երթեւեկելի հատվածից:

Միջադեպի հետեւանքով թեթեւ վնասվածքներ են ստացել բեռնատարի վարորդն ու ուղեւորը՝ երկուսն էլ ԱՄՆ զինծառայողներ, իսկ ճանապարհը փակվել է թափված արկերի պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ