News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող՝ ՊՆ վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Խաչատրյանի և ՆՏԱ դեպարտամենտի տեխնիկական ապահովման վարչության գլխավոր մասնագետ Արսեն Ղարիբջանյանի գործով նախաքննությունն ավարտվել է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Խաչատրյանը, 2012թ. մարտի 19-ից զբաղեցնելով ՀՀ ՊՆ աշխատակազմի վերահսկիչ վարչության ընդհանուր վերահսկման բաժնի պետի տեղակալի պաշտոնը, 2015թ. դեկտեմբերին ծառայության բերումով տեղեկացել է, որ «Էլ Թեք Քոմփ» ՍՊԸ-ն գնման պայմանագրի կատարման արդյունքում ստացել է գերշահույթ: Այս կապակցությամբ վերադասի հանձնարարությամբ որոշակի ստուգողական գործողություններ է իրականացրել, ապա իր լիազորությունների շրջանակում վերադասին բարենպաստ կերպով զեկուցելու կամ իր պաշտոնական դիրքն օգտագործելով ստուգման վերաբերյալ նյութերը դատախազություն չուղարկելուն նպաստելու դիմաց Արսեն Ղարիբջանյանի միջոցով այդ ընկերության տնօրենից պահանջել խոշոր չափերով՝ 10 մլն դրամ կաշառք, որի մի մասը 5 մլն դրամը ստացել է, իսկ մնացածը կտա այն ժամանակ, երբ Ս.Խաչատրյանը ավարտին կհասցնի խոստացածը:

Նշենք, որ Ղարիբջանյանի փաստաբանն ավելի վաղ մեզ հայտնել էր, որ իր պաշտպանյալը նման քայլի է դիմել, քանի որ կնոջ բուժման համար գումար է անհրաժեշտ:

Կաշառքի գործով մեղադրվող ՊՆ պաշտոնյան պնդում է, թե գումարը կնոջ բուժման համար է վերցրել

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանում մահապատժի է դատապարտվել հակակառավարական ցույցերին աջակցած ռեփեր Թումաջ Սալեհին
Երաժիշտը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին․․․
Մոլդովայում մեղադրանք է առաջադրվել Գագաուզիայի ռուսամետ ղեկավարին
Հետաքննության տվյալներով, 2019 - 2022 թվականներին Գուցուլը․․․
Երեւան-Երասխ ճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Ինքնությունները չպարզված անձինք, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ, մասնավորապես, ավտոմեքենաների երթևեկությունը խոչընդոտելու նպատակով...
Սիլիկյան նոր խճուղում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Ամենաշատ