News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սան Դիեգոյում Քալիֆորնիայի համալսարանի ուսանողները Լուսնի վրա գարեջուր եփելու  միջոց են գտել: Այս մասին ասված է ուսումնական հաստատության կայքում:

Ինժեներները 3 խցիկներով պատիճ են ստեղծել, որը տեղադրվում է տիեզերական սարքի մեջ: Առաջին խուցը լցված է լինելու չֆերմենտավորված հիմքով, երկրորդը՝ խմորիչներով: Լուսին վայրէջք կատարելուց հետո երկու խցերի միջնապատը բացվում է, դրա հաշվին ներսի պարունակությունը խառնվում է: Հետո բացվում է մյուս խցիկը, որը թույլ է տալիս խմորիչներին նստել, իսկ վերեւից մնում է գարեջուրը:
Հաղորդվում է, որ փորձը կարեւոր է ոչ միայն գարեջրագործության համար: Այս փորձի շնորհիվ մարդիկ կարող են հասկանալ, թե ինչպես են հաճախ դեղերի բացադրիչ հանդիսացող խմորիչներն իրենց դրսեւորում անկշռության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ