News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կողմերը գործադրում են բոլոր ջանքերը Դամասկոսի եւ զինված ընդդիմության դիրքորոշումը մոտեցնելու համար: Այս մասին լրագրողներին ասել է  Աստանայում Սիրիայի հարցով բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար Ալեքսանդր Լավրենտեւը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Նախապատրաստական աշխատանքը շատ ինտենսիվ է ընթանում, այսօրվա դրությամբ մեզ հաջողվել է զրուցել իրանական ու թուրքական կողմերի հետ եռակողմ ձեւաչափով եւ մերձեցնել մեր դիրքորոշումները օրակարգի հարցերի մեծ մասի շուրջ»,- ասել է Լավրենտեւը:

Նրա խոսքով՝ ռուսական պատվիրակությունը կիրակի խորհրդատվություններ կանցկացնի նաեւ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության  ներկայացուցիչների հետ:

«Այսօր շատ լավ խորհրդակցություններ են անցել ՄԱԿ՝ Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրայի հետ: Նրա կողմից մենք լիարժեք ըմբռնում ենք ստացել եւ պատրաստ ենք անհրաժեշտ աջակցությունը ցուցաբերել կոնկրետ արդյունքների հասնելու համար»,- ասել է  Լավրենտեւը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ