News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

20-ամյա Սիրանուշը երեք երեխաների ու ամուսնու հետ բնակվում է սեփական տան ներքնահարկում:

«Տունը շատ խոնավ է, այդ խոնավության պատճառով երեխեքս հաճախակի հիվանդանում են: Տան պատուհանների մի մասը ջարդված է, հնարավորություն չունենք վերականգնելու: Տեղը ցելոֆան ենք կպցրել, բայց դա չի օգնում»,- պատմում է Սիրանուշը:

Ձմռան սկզբին ընտանիքին վառելափայտով աջակցել է հասարակական կազմակերպություներից մեկը: Այն, սակայն, արդեն ավարտվում է:

Երեք երեխաների մոր խոսքով, տանը պարբերաբար առնետներ են հայտնվում: Ու թեեւ փորձում են ոչնչացնել դրանց, սակայն երեխաներին անվնաս պահել ոչ միշտ է հաջողվում: Երեխաներից մեկի դեմքն առնետը նախորդ գարնանն էր վնասել:

Ընտանիքում որեւէ մեկը չի աշխատում: Ամուսինը, ով ավտովթարի հետեւանքով մի շարք խնդիրներ է ձեռք բերել ու ի վիճակի չէ ծանր աշխատանք կատարել, ընդամենը 29 տարեկան է:

Ստիպված են լինում բավարարվել 36.000 դրամի նպաստով ու ամուսու 16.000 դրամ թոշակով:

«Եթե խանութներից տալիս են, նիսյա ուտելիք ենք վերցնում, որ երեխեքը սոված չմնան, եթե չէ՝ երեխեքին մի կերպ կիսասոված պահում ենք»,- ասում է  Սիրանուշը՝ երեք աղջիկներին խնամելու հարցում ակնկալելով բարերարների աջակցությունը:

Սիրանուշին օգնել ցանկացողները կարող են զանգահարել նրան 098345343 հեռախոսահամարով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ