News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոնռեալի համալսարանի գիտնականները անցկացված հետազոտությամբ պարզել են, որ երաժշտական լավ լսողությունը կարող է ազդել ավտոմեքենան կառավարելու վարորդների հմտության վրա: Մասնագետները նշել են, որ երաժշտական լսողությունը մեծացնում է վարորդների հակազդման արագությունը, դրանով իսկ նվազեցնելով ճանապարհային պատահարների հավանականությունը, փոխանցում է  Planet- today-ը:

Գիտնականները համեմատել են 16 երաժիշտների եւ 19 սովորական մարդկանց հակազդման ժամանակը: Նրանց առաջարկվել է համապատասխան կոճակը սեղմել, երբ թրթռում զգան կամ կողմնակի աղմուկ լսեն: Պարզվել է, որ երաժիշտների հակազդումը արտաքին աղմուկին 30 տոկոսով արագ է եղել, քան սովորական մարդկանց դեպքում:

Ստացած տվյալները վկայում են, որ երաժշըտական կրթությունը նվազեցնում է ձայնային եւ այլ ազդակներին հակազդելու ժամանակը: Դա անգնահատելի օգնություն է ցույց տալիս վտանգավոր պայմաններում ավտոմեքենա վարելիս: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ