News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների զարգացման եւ ամրապնդման ուղիները, ինչպես նաեւ Մերձավոր արեւելքում անվտանգության եւ կայունության հաստատման հարցեր:

Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ նախագահ Թրամփը կրկին վերահաստատել է Իսրայելի անվտանգության ապահովմանն իր աննախադեպ հավատարմությունը եւ ընդգծել, որ ԻԼԻՊ-ի եւ ծայրահեղական այլ խմբավորումների դեմ պայքարն իր վարչակազմի համար առաջնային է:

Նա նաեւ ընդգծել է, որ Իսրայելի եւ Պաղեստինի միջեւ խաղաղության ձեռքբերումը հնարավոր է միայն կողմերի միջեւ ուղղակի բանակցությունների ընթացքում, եւ որ ԱՄՆ-ն սերտորեն կհամագործակցի Իսրայելի հետ՝ այդ ճանապարհին առաջընթացի հասնելու համար:

ԱՄՆ նախագահն Իսրայելի վարչապետին հրավիրել է փետրվարի սկզբին Սպիտակ տուն այցելել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ