News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հայ Գլադիս Բերեջիկլյանն ընտրվել է Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ:

Ինչպես հայտնում են ավստրալիական լրատվամիջոցները, 46-ամյա կինը Ավստրալիայի ամենամեծ նահանգի 45-րդ վարչապետն է, նա փոխարինում է Մայք Բերդին: Իր առաջին ելույթում Բերեջիկլյանը խոստացել է լինել ղեկավար բոլորի համար: Այնուհետեւ նա պատասխանել է լրագրողների հարցերին` անդրադառնալով նաեւ իր հայկական արմատներին:

Նշենք, որ Գլադիս Բերեջիկլյանը ներկայացնում է նահանգի «Ազատական» կուսակցությունը: Այսպիսով, նա դարձավ կուսակցությունից առաջին կին վարչապետը բոլոր նահանգների մասշտաբով:

Բերեջիկլյանը հայ ներգաղթյալների ընտանիքից է, եղել է Նոր Հարավային Ուելսի արտադրական կապերի նախարար, իսկ մինչեւ վարչապետ նշանակվելը` նահանգի գլխավոր գանձապետը:

Հիշեցնենք, որ Գլադիս Բերեջիկլյանը 2013 թվականին Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի Խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ միասին այցելել է Արցախ, որից հետո հայտնվել է Ադրբեջանի «սեւ ցուցակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ