News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 23-ին, ժամը 00.21-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Մյասնիկյան պողոտայում` «Ջրաշխարհ»-ի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 38 հասցեում գտնվող «Պիոներ» խանութի մոտակայքում «Nissan Altima» մակնիշի 20 TO 807 համարանիշի ավտոմեքենան (վարորդը բացակայում է) բախվել է կայանած «Toyota Corolla» մակնիշի 81 CC 118 համարանիշով (վարորդ՝ 44-ամյա Պ. Հ.) ավտոմեքենային, որն էլ` իր առջեւ կակայանած «Volkswagen Vento» մակնիշի 34 PA 667 համարանիշով  (վարորդ` 27-ամյա Մ. Գ.) ավտոմեքենային:

«Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ՝ 41-ամյա Լ. Խ.-ն, 48-ամյա  Մ. Հ.-ն, 14-ամյա Է. Հ.-ն եւ 20-ամյա Ա. Մ.-ն  հոսպիտալացվել են «Սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Ամենաշատ