News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի իշխանությունները հետաքննություն են սկսել Yahoo! ընկերության դեմ: Քննիչները կասկածում են, որ ընկերությունը կարող էր իր ներդրողներին երկու խոշոր արտահոսքի մասին ավելի արագ զգուշացնել, քան դա արել է: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին:

ԱՄՆ-ի արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովը հետաքննություն է սկսել եւ դեկտեմբերին ընկերությունից փաստաթղթեր է խնդրել: Հանձնաժողովը ցանկանում է պարզել՝  ընկերությունը քիբերհարձակումների մասին տեղեկությունները հրապարակելիս արդյո՞ք հետեւել է քաղաքացիական օրենսդրությանը: Հանձնաժողովն ընկերությունից պահանջում է քիբերհարձակումների մասին հայտարարել, երբ որոշվում է, որ այն կարող է ազդել ներդրողների վրա:

Հետաքննությունը վերաբերում է 2014-ին Yahoo!-ի արտահոսքին, երբ հափշտակվել էին 500 մլն օգտատերերի տվյալներ, որոնք պարունակում էին նրանց անունները, էլեկտրոնային փոստի հասցեները, ծածկագրերը, հեռախոսահամարները եւ անձնական այլ տեղեկություններ: Yahoo!-ն այս արտահոսքի մասին հայտարարել է 2016-ի սեպտեմբերին՝ մինչ օրս չպարզաբանելով, թե ինչու է դրա համար 2 տարի պահանջվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ