News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան, պետության ղեկավարի երդմնակալության առիթով կազմակերպված հանդիսությունների ավարտից հետո Նյու Յորք է վերադառնում: Այս մասին հաղորդում է BBC-ն:

«Առաջին տիկինը բոլորին երախտապարտ է Վաշինգտոնում ջերմ ընդունելության համար: Նա Նյու Յորք է վերադառնում ուսումնական շաբաթվա մեկնարկից առաջ: Առաջիկա շաբաթներին ժամանակի մի մասը նա անցկացնելու է Նյու Յորքում, մյուս մասը՝ Վաշինգտոնում»,- CNN-ին հաղորդել է Մելանյա Թրամփի ներկայացուցիչը:

Նոյեմբերին Դոնալդ Թրամփը հաղորդել էր, որ Մելանյան ու իրենց 10-ամյա որդին՝ Բերոնը, Սպիտակ տուն կտեղափոխվեն, երբ «դպրոցում ավարտվեն դասերը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ