News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ դեկտեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում դժգոհություն է հայտնել Կուրիլյան կղզիներում ռուսական ռազմական ներկայության ամրապնդման հետ կապված: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է երկրի խորհրդարանում ելույթ ունենալիս:

«Ես չեմ կարող [նախագահ Պուտինի հետ] ամբողջ զրույցի բովանդակությունը բացահայտել: Սակայն ռուսական կողմին հստակ ասել եմ, որ մենք ափսոսանք ենք հայտնում հյուսիսային 4 կղզիներում իր ռազմական ներկայության ամրապնդման հետ կապված»,- հայտարարել է Աբեն:

Նա հայտնել է, որ Տոկիոն մտադիր է Մոսկվայի հետ բանակցությունները շարունակել՝ «Հարավային Կուրիլներում համատեղ տնտեսական գործունեության համար հատուկ պայմաններ ստեղծելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ