News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի հակահետախուզությունը ստուգել է ազգային անվտանգության հարցերով նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Մայքլ Ֆլինի կապերը ռուսական պաշտոնատար անձանց հետ: Այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ ստուգումների նպատակն էր պարզել, «արդյո՞ք այդ կապերն օրենքի խախտմամբ են եղել»: Ստուգումների առանցքում 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ Ֆլինի հեռախոսազրույցն է եղել: DW-ի հաղորդմամբ՝ այդ օրը Բարաք Օբամայի վարչակազմը Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներ է սահմանել՝ հաքերային հարձակումների օգնությամբ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության փորձի համար եւ երկրից արտաքսել ռուսաստանցի 35 դիվանագետների: Reuters-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 29-ին Ֆլինը 5 անգամ զանգահարել է Կիսլյակին:

Չի հաղորդվում, թե երբ են սկսվել ստուգումները, ինչ փուլում է հետաքննությունը եւ ինչ արդյունքներ են արձանագրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ