News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների դաշինքի նախընտրական համամասնական ցուցակը, ամենայն հավանականությամբ, կգլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը: Նրա խոսքով, սակայն, դաշինքում միավորված կուսակցություններն այս հարցով վերջնական որոշում դեռեւս չեն կայացրել:

Անդրադառնալով ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին ԲՀԿ նախկին առաջնորդի «Գագիկ Ծառուկյան» դաշինքի հետ համատեղ մասնակցելու հնարավարությանը՝ Սարգսյանը նշեց. «Չեմ կարող հիմա պատասխանել այդ հարցին, քանի որ հարկավոր է հասկանլ, թե ինչ նպատակներ ու ծրագրեր է մտադիր իրականացնել այդ դաշինքը: Մենք արդեն հստակ հայտարարել ենք մեր սկզբունքների մասին: Առայժմ չգիտեմ, թե ինչ սկզբունքներ եւ կարգախոսներ կառաջադրի այդ դաշինքը: Մենք առայժմ չենք քննարկել նման հնարավորությունը»:

«Համախմբումը», «Երրորդ հանրապետությունն» ու Դեմկուսն առայժմ չեն քննարկել նաեւ իրենց նախընտրական դաշինքի անվանումը: «Կարող եմ ասել, որ հունվարի 27-ին մենք անցկացնելոեւ ենք Հայաստանի Դեմոկրատական կուսակցության 8-րդ համագումարը: Մեր կարգախոսն է՝ «Հանուն արդարության եւ համերաշխության»»,- հավելեց Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օկանյանի գլխավորած «Համախմբում», ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ հանրապետություն» եւ Արամ Սարգսյանի գլխավորած Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունները հունվարի 17-ին հայտարարեցինմ որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են միասնական դաշինքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ