News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Ելք» դաշինքը կհաղթահարի անցողիկ շեմը՝ Հայաստանի խորհրդարանում տեղ ունենալու համար: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Անդրադառնալով «Ելք» դաշինքի (Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան», Նիկոլ Փաշինյանի եւ Սասուն Միքայելյանի «Քաղաքացիական պայմանագիր», Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցություններ) եւ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի, ԱԺ-ում նախագահի նախկին նեերկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի եւ Դեմկուսի առաջնորդ Արամ Սարգսյանի դաշինքի նախընտրական հնարավորություններին՝ քաղաքագետը նշեց. «Քանի որ առաջին դաշինքը համեմատաբար նոր է, որոշակի նորույթ կա, նրանք որոշակի դրական իմիջ ունեն: Երկրորդ՝ նրանք փորձում են հանդես գալ, այսպես կոչված, արեւմտամետ ընդդիմության դերում, որը հայկական քաղաքական համակարգում գոյություն ունի 2003-2004 թվականներից: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ նշված դաշինքն առնվազն կհաղթահարի խորհրդարանի նվազագույն անցողիկ շեմը»:

Ինչ վերաբերում է ստեղծվող երկրորդ դաշինքին, ըստ Մինասյանի՝ այս դեպքում իրավիճակը շատ ավելի բարդ է, քանի որ մի կողմից Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի պարագայում կարելի է խոսել՝ որպես միանգամայն փորձառու քաղաքական գործիչների մասին: «Մյուս կողմից՝ հենց այն գործոնը, որ նրանք այս կամ այն կերպ ներգրավված են եղել իշխանական համակարգում, եւ նրանց անվան հետ գործող իշխանությունների բազմաթիվ խնդիրներ են կապում, կարող է դաշինքի համար որոշակի խնդիրներ հարուցել»,- նշեց Սերգեյ Մինասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ