News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Lider TV-ի լրագրող Անար Հասանովը, որը հեռացվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին տված հարցի համար, հայտարարություն է կատարել:

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում լրագրողը հաստատել է, որ իրեն հեռացրել են, սակայն չի ցանկացել մանրամասներ ներկայացնել. «Այո, ես այլեւս Lider հեռուստաալիքում չեմ աշխատում: Ոչ մի այլ բան չեմ ցանկանում ասել»:

Նշենք, որ լրագրողին հեռացրել են Լավրովին տված հարցի համար՝ «Ինչպիսի՞ն կլինի Մոսկվայի դիրքորոշումը օկուպացված տարածքներում հակաահաբեկչական գործողություններ սկսելու եւ օկուպացիոն ուժերին ոչնչացնելու դեպքում, դրա վրա Մոսկվան աչքերը կփակի՞, թե՞ կմիջամտի Ադրբեջանի ներքին գործերին», ինչին ՌԴ ԱԳ նախարարը պատասխանել է. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության տեսակետից դա արդեն բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ»: Ավելի վաղ հաղորդվել է, որ լրագրողի հեռացման հարցը պնդել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին, որը կարծում է, որ լրագրողի հարցը եւ դրան Լավրովի պատասխանը վնաս է հասցրել երկրների բարեկամական հարաբերություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ