News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հռոմում հունվարի 22-ին մեկնարկել է Կաթոլիկ-Արեւելյան Ուղղափառ միջեկեղեցական երկխոսության միջազգային աստվածաբանական միացյալ հանձնախմբի թվով տասնչորսերորդ նիստը. Հանձնախմբի աշխատանքները կընթանան մինչեւ հունվարի 28-ը:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ երկխոսության համար նախատեսված աստվածաբանական թեման է «Ս. Հաղորդության խորհուրդը եւ Եկեղեցին»:  Նիստի ընթացքում միացյալ հանձնախմբի 26 անդամները քննարկելու են երկու եկեղեցական ընտանիքներում Ս. Հաղորդության խորհրդի պատմական զարգացումը, ծիսական-աստվածաբանական առանձնահատկությունները եւ եկեղեցաբանական արտահայտումները:

Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հանձնախմբի աշխատանքներին պաշտոնապես մասնակցում են ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե Ծ. վարդապետ Անանյանը:

Հայոց Եկեղեցում Ս. Հաղորդության խորհրդի ծիսական-աստվածաբանական  առանձնահատկությունները ներկայացվելու են «Ս. Հաղորդության խորհրդի պատմական զարգացումը. Ս. Պատարագի եւ Եկեղեցու աստվածաբանական առնչակցությունները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ավանդության մեջ» խորագրով զեկույցում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Արագածոտնի Ուշի համայնքում տեղի է ունեցել Սուրբ Սարգիս վանական համալիրի վերակառուցման օրհնության կարգը (ֆոտո)
Վանական համալիրի վերակառուցումն իրականացվում է «Դիջիթեյն Գրուպի», «Արմենիա Վայն» ընկերությունների հիմնադիրներ, «Նոա»  ֆուտբոլային ակումբի...
Լավ լուր ունեմ՝ երկար չեք մնալու, սա ձեր վերջն է. Բագրատ Սրբազանը՝ իշխանություններին
Ինձ, այս ժողովրդին կամ որևէ հայրենատեր մարդուն ծաղրողներն իշխանության գրչակներն ու ադրբեջանցիներն են...
Ես Տավուշում եմ, եթե անձնական վիրավորանք հասցնողներն այդքան քաջություն ունեն, թող գան երես առ երես խոսեն.Բագրատ Սրբազան
Մեզ ասում են գործակալ, շատ հանգիստ եմ տանում…
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Ամենաշատ