News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից այսօր՝ հունվարի 23-ին, Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված 3 ինքնավնասված կալանավորները եղել են կտրած-ծակած վերքերով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայլե Մանուկյանը: Նա նշեց, որ ինքնվնասված կալանավորներից երկուսը կտրած- ծակած վերքեր են ունեցել կոկորդի, իսկ մեկը՝ ազդրի շրջանում:

«Վտանգավոր վերքեր չէին, հետազոտվել են, համապատասխան բուժօգնություն են ստացել եւ նորից ՔԿՀ տարվել»,-ասաց նա:

ԱՆ ՔԿՎ-ից էլ NEWS.am-ին տեղեկացրին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ինքնավնասում կատարած կալանավորված անձանց նկատմամբ բռնի ուժ չի կիրառվել, ընդամենը առաջին հարկի աստիճանական ապաբնակեցման վերջին փուլի ընթացակարգի համաձայն` բնակեցված վերջին խցում պահվող կալանավորված անձինք այլ հարկաբաժիններ տեղափոխվելու ընթացքում չեն ենթարկվել ծառայողների օրինական պահանջներին եւ դիմել են ինքնավնասումների:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ՝ տարածված տեղեկությունը տեղում ստուգելու, իսկ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները դիտարկել են վերոնշյալ խցերը եւ որեւէ առարկությամբ հանդես չեն եկել` կապված պահման պայմանների հետ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կալանավորվածների հարազատնելը հայտնել են, որ ամեն ինչ սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանի «2015 թ. ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումից կամ ավելի շուտ, երբ նույն գրասենյակի աշխատակիցները մոնիտորինգ են իրականացրել ՔԿՀ-ներում: Դիտարկումները ցույց են տվել` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որոշ խցեր խոնավ են եւ առաջարկվել է դատապարտյալներին տեղափոխել այլ խցեր:

Առաջին հարկի խցերից մեկի հինգ դատապարտյալներին տեղեկացրել են, որ նրանց խուց է հատկացվում հինգերոդ հարկում; Ըստ հարազատների` ասել են` նորմալ խուց է, նորոգված: Սակայն, նրանց խոսքով՝ խցերը եղել են անմխիթար պայմաններում՝ պատուհանը` պուճուր, պատերը` քանդած, լվացարանը` ժանգոտած: Դատապարտյալներն խնդրել են բանտի ղեկավարությանը` եթե պետական միջոցներով հնարավոր չէ նորոգել, ապա գոնե առավելագույնը մինչեւ փետրվարի 5-ը ժամանակ տան իրենց, որպեսզի ընտանիքների տրամադրած գումարով նորոգեն խուցը: Առաջարկը չի ընդունվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության կողմից, եւ խուցը լքել չցանկացողների նկատմամբ գործի են դրվել մահակները, եւ դատապարտյալները դիմել են ինքնավնասման:

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում ինքնավնասված երեք դատապարտյալներին այսօր՝ հունվարի 23-ին տարել են «Էրեբունի» հիվանդանոց՝  բուժօգնություն ստանալու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ