Ավստրալիայում տեղական երաժշտական խմբերից մեկի հոլովակի նկարահանումների ժամանակ դերասան է զոհվել: Ըստ ABCnews-ի՝ հրաձգության տեսարանի նկարահանման ժամանակ գնդակը դիպել է դերասանի կրծքին. նա տեղում մահացել է:
Ոստիկանությունում հաստատել են դերասանի զոհվելու փաստը, սակայն նրա եւ երաժշտական խմբի անունը չեն նշել:
Բացի այդ՝ առայժմ չի նշվում, ատրճանակը մարտական, թե՞ դատարկ փամփուշտներով է լիցքավորված եղել: Նշվում է, սակայն, որ մոտ տարածությունից կրակելու դեպքում դատարկ փամփուշտը կարող է վնասվածք պատճառել: