News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱԺ պատգամավոր, նախկին ԲՀԿ–ական Մարտուն Գրիգորյանը Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուց հետո չի մտափոխվել. նա կառաջադրվի Հանրապետական կուսակցության տարածքային ցուցակով, սակայն NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ առաջադրվելու մասին ավելի հստակ կհայտարարի մի քանի օրից։

«Մեր թիմով քննարկել ենք հարցը, որոշում ունենք կայացրած, բայց ավելի հստակ կոնկրետ մի քանի օրից բոլոր հարցերի պատասխանը ես կտամ դրա հետ կապված»,–ասաց պատգամավորը։

Մարտուն Գրիգորյանը վստահեցրեց, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձից հետո որեւէ առաջարկ չի ստացել ԲՀԿ–ի տարածքային ցուցակով առաջադրվելու վերաբերյալ։

«Ճիշտն ասած, նախկինում տարբեր թիմերի հետ քննարկում եղել է, բայց ինչ վերաբերում է կոնկրետ  ԲՀԿ–ից առաջադրվելուն, բոլորն էլ գիտեն իմ սկզբունքայնությունը, գիտեն, որ ինչ առաջարկություններն անելն անիմաստ է, որովհետեւ եթե ունենք որոշում, ուրեմն ունենք, այն չի փոխվելու»,-ընդգծեց Մարտուն Գրիգորյանը:

Հարցին՝ ի՞նչ ակնկալիք ունի ընտրողից՝ հաշվի առնելով, որ նախկինում ոչ իշխանական ԲՀԿ–ի ցուցակով մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր եւ ընտրվել, իսկ այժմ ներկայանալու է իշխանության տարածքային ցուցակով, նա պատասխանեց. «Երբ մենք վերջնականապես հայտարարենք առաջադրվելու մասին, ես ավելի հստակ կպատասխանեմ բոլոր հարցերին,  բայց հիմա կարծում եմ հետեւյալը. առհասարակ գյումրեցիների գլխով շատ բան է անցել ընտրական պրոցեսների հետ կապված, տարբեր տեսակի թեկնածուներ տեսել են, պատգամավորներ տեսել են եւ այսօր գյումրեցին պիտի որոշի՝ ում է վստահելու, իր քվեով ում է ուղղորդելու դեպի Ազգային ժողով, որպեսզի գնա իր շահերը պաշտպանի խորհրդարանում։ Կարծում եմ՝ պետք է կողմնորոշվի այն հարցով, թե ով է ավելի լավ այս տարիներին աշխատել, պայքարել, Գյումրիի շահերը պաշտպանել Ազգային ժողովում։ Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա ես դրան նայում եմ որպես առաջադրվելու միջոց, հնարավորություն: Այսինքն, ես պարտադիր առաջադրվելու էի.  եթե Ընտրական օրենքը չփոխվեր, ես առաջադրվելու էի որպես անկուսակցական, բայց քանի որ կուսակցությունը դարձավ պարտադիր, այդ հանգամանքը հաշվի առնելով՝ պետք է որոշենք՝ որ թիմով ենք գնում եւ արդյոք այդ կուսակցությունը ունի հնարավորություն, որ Գյումրի քաղաքի խնդիրներին լուծում տալու առումով, որ ես իմ քաղաքում ժողովրդի առջեւ սեւերես չմնամ»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ