News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանում, հունվարի 22-ին, տեղի է ունեցել դրես-կոդի՝ հագուստի կանոնակարգի վերաբերյալ միջոցառում, որը նպատակ ուներ օգնել հայ երիտասարդ կանանց գործնական նորաձեւության աշխարհում իրենց դեգերումների ճանապարհին:

Միջոցառումը կազմակերպվել էր կանանց մենթորական ծրագրի շրջանակում, որն անցկացվում է ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների բաժնի եւ Կանանց եւ երիտասարդների աջակցման եւ զարգացման կենտրոնի հետ համատեղ: Դրես-կոդին նվիրված միջոցառմանը, որին մասնակցում էին մենթորական ծրագրի այս տարվա շրջափուլի տասնյակ մասնակից մենթիներ, բացման խոսքով հանդես եկավ Լի Քարթերը՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կինը:

Այս միջոցառման հիմնական նպատակն էր մենթորական ծրագրի մասնակից երիտասարդ ուսանողուհիներին հաղորդակից դարձնել դրես-կոդի հիմնական կանոններին, օգնել ոճերի (casual, business/smart casual, cocktail) տարբերակման հարցում, որպեսզի ապագա մասնագետները գրագետ մոտենան հագուստի ընտրության հարցում թե´ հարցազրույցի գնալիս, թե´ աշխատավայրում եւ թե՛ զանազան այլ միջոցառումների ժամանակ: Միջոցառման ընթացքում մոդելները ներկայացան դրես կոդի տարբեր ոճերով, ինչպես նաեւ հայ դիզայներներ Լիլիթ Մարգարյանի, Արամ Նիկոլյանի, Լիաննա Սարգսյանի եւ Լիլիթ Մելիքյանի կոկտեյլային զգեստներով:

Միջոցառումը կազմակերպվել էր մենթորական ծրագրի այս տարվա մասնակից մենթորներ Գոհար Բաղդասարյանի (Հավանա ռեստորանային համալիրի տնօրեն), Կարինա Դնոյանի («Ատեքս» նորաձեւության կենտրոնի տնօրեն, հագուստի դիզայներ, ոճաբան), Հրանուշ Ռեստակյանի («Լեվրիմ եւ Վանիլա Քեյք» հրուշակագործական արտադրության տնօրեն) աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին նաեւ ԱՄՆ փոխդեսպանի կինը՝ Ներմինե Մանսուրը եւ «Ատեքս» նորաձեւության կենտրոնի փոխտնօրեն, իմիջմեյկեր Օլգա Լավրիենկոն:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը եւ Հայաստանի ամերիկյան համալսարանը կանանց մենթորական ծրագրի իրականացումը սկսել են 2010թ.-ին: Մենթորները խորհուրդներ են տալիս կարիերայի վերաբերյալ, ներկայացնում են իրենց անձնական փորձը եւ օրինակ են ծառայում խոստումնալի երիտասարդ ուսանողուհիներին: Այս տարի 61 կին մենթորներ՝ տարբեր ոլորտների կայացած պրոֆեսիոնալներ, իրենց խորհուրդներով ուղղորդում են 62 մենթիների, ովքեր տարբեր բուհերի ուսանողուհիներ են, ինչպես նաեւ «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի եւ «Մեր տուն» կազմակերպության սաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ