News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երբ խոսքն Իրաքին է վերաբերում, առաջին բանը, որ մտքովդ անցում է՝ հակամարտությունն է եւ ռազմական բախումները: Սակայն մի խումբ նորաձեւ քրդեր, որոնք անտարբեր չեն նորաձեւության վերջին միտումների հանդեպ, հույս ունեն իրենց երկրի այլ, ավելի լավատեսական դեմքը ցույց տալ, նաեւ Իրաքի հասարակության շրջանում ազդել սոցիալական թրենդների վրա, փոխանցում է BBC-ն:

Ընկերներն իրենց ակումբը ի պատիվ Իրաքյան Քուրդիստանի մայրաքաղաքի «Պարոն Էրբիլ» են անվանել: Ծրագրի թողարկումը եւ առաջին ֆոտոշարքը, որը նկարահանվել է անցած տարվա փետրվարին, համացանցում հանրաճանաչություն է ձեռք բերել որպես «ջենթլմենների հանդիպում»:

Գրեթե 20 երիտասարդների լուսանկարները, որոնք հագնված են Արեւմուտքի նորաձեւության վերջին միտումներին համապատասխան, հատկապես «հիփսթերյան», գերազանց ձեւված բաճկոններով, նեղ տաբատներով եւ խնամված մորուքներով շատ հայտնի են դարձել «Ինսթագրամում»:

«Պարոն Էրբիլը», որն այժմ հայտնի է նաեւ որպես «Իրաքի ջենթլմենների նորաձեւության առաջին ակումբ», այժմ մոտ 30 ակտիվ մասնակիցներ ունի եւ ավելի քան 25 հազար բաժանորդ «Ինսթագրամում», նրանց ներկայությունը նկատելի է նաեւ «Ֆեյսբուքում»:

Իրաքցի դենդիների հագուստի ոճը, հնարավոր է, արեւմտյան է, բայց նրանք պնդում են, որ փորձում են ժամանակակիցը երկրի մշակութային ժառանգության հետ համատեղել: Նրանց խոսքով՝ դա վերաբերում է որպես էֆենդի հայտնի ավանդական դասի քուրդ հողատերերի կյանքի ոճին եւ կերպին:

Անցյալում էֆենդին, որը թարգմանվում է «պարոն», հանրության առաջ դուրս գալիս կամ թեյարան ուղեւորվելիս ամենալավ հագուստն էր հագնում:

Իրաքի քուրդ նորաձեւամոլներն ասում են, որ գլխավոր շեշտը դնում են կոմերցիոն շոուների եւ մշակութային միջոցառումների կազմակերպման վրա, որպեսզի նորաձեւությունն առաջ մղեն ոևրպես «գեղագիտական ինքնաարտահայտման» միջոց:

Սակայն հարցը միայն նորաձեւության մեջ չէ, այս նախաձեռնությունը նաեւ լուրջ, քաղաքական բաղկացուցիչ ունի:

«Պարոն Էրբիլ» խումբն իրեն ինչ-որ չափով նմանեցնում է իրաքցի երիտասարդ քրդերի ներկայացրած շարժմանը, որոնք լավ կյանքի են ձգտում եւ ցանկանում են, որ ամբողջ աշխարհում հնարավորինս շատ մարդ իմանա քրդական մշակույթի մասին:

Նորաձեւության աշխարհում ժամանակակից ճաշակների երկրպագուները հույս ունեն, որ կկարողանան ներգործել հասարակության ավանդական կարգերի վրա, հատկապես կանանց իրավունքների ասպարեզում:

Համացանցում նրանց էջերում հաճախ լուսանկարներ են հրապարակվում եւ քննարկումներ անցկացվում իրենց շրջանում, Իրաքում եւ ամբողջ աշխարհում կանանց խնդիրների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ