News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Նախագահական Տու-154Մ օդանավի բեկորները վերադարձնելու հնարավորություն, հավանաբար, եւս մի քանի տարի չենք ունենա»,- հայտարարել է Լեհաստանի Իրավունք եւ արդարություն կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկին: Այս մասին հաղորդում է Լեհաստանի ռադիոն:

Նշենք, որ 2010 թվականի ապրիլի 10-ի աղետից ի վեր օդանավի բեկորները Ռուսաստսանում են: Մոսկվան պնդում է, որ դրանք անհրաժեշտ են՝ աղետի պատճառները հետաքննելու համար:

Յարոսլավ Կաչինսկու կարծիքով՝ այն բանում, որ Ռուսաստանը չի վերադարձնում օդանավի մնացորդները, մեղավոր է Լեհաստանի նախորդ կառավարությունը: «Մոսկվան վարժվել է կառավարության, որը չի պաշտպանում Լեհաստանի հիմնական շահերը, նրանք պարզապես եզրակացրել են, որ այդպես կարելի է: Հիմա հարկավոր է նրանց համոզել, որ այդպես չի կարելի, բայց դրա համար ժամանակ է պետք»,- ասել է նա:

Կաչինսկին նշել է, որ Տու-154Մ-ի մնացորդների վերադարձի հարցում պատրաստ է ընդունել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ