News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Արքայազն Հարրին գարնանը հայտարարելու է դերասանուհի Մեգան Մարքլի հետ նշանադրության մասին: Այս մասին գրում է Delfi-ն՝ վկայակոչելով The Sun-ը:

Ըստ պարբերականի՝ արքայազնը Մեգանին արդեն ծանոթացրել է ազգականների հետ, իհարկե՝ ամենակարեւոր ծանությունը դեռեւս չի կայացել. Հարրիի ընտրյալին դեռ չեն ներկայացրել Եղիսաբեթ 2-րդ թագուհուն: Սակայն The Sun-ի աղբյուրները խնդում են, որ տատիկը հեռակա հավանության է արժանացրել Հարրիի ընտրությունը:

Պարբերականը գրում է նաեւ, որ Մեգանը նույնպես փեսացուին ծանոթացրել է ծնողների հետ՝ հարսանիքի համար նրանց օրհնությունը ստանալու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ