Հունվարի 23-ին Ստրասբուրգում մեկնարկում է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը, որը տեւելու է մինչեւ հունվարի 27-ը: Նստաշրջանի օրակարգում Եվրոպայում լրագրողների եւ լրատվամիջոցների ազատույան դեմ հարձակումներն են, մարտահրավերները, որոնց բախվում է առցանց մեդիան, կիբեր-խտրականությունը եւ համացանցում ատելության հրահրումը դադարեցնելու անհրաժեշտությունը:
ԵԽԽՎ մամուլի ծառայությունում NEWS.am-ին հայտնեցին, որ արտահերթ կարգով կարող է քննարկվել Թուրքայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը:
Պատվիրակները մտադիր են քննարկել նաեւ Սիրիայում տիրող իրադրությունը եւ տարածաշրջանի երկրների վրա դրա ազդեցությունը: Անդրադարձ կլինի նաեւ Լիանանի իրադրությանը, Ուկրաինայում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության, տարածաշրջանային կայունության եւ եվրոպական վտանգության մարտահրավերներին:
Նստաշրջանի ընթացքում ելույթ են ունենալու Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը, Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը, եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհանես Խանը, ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը: