News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Իշխան Բարսեղյանը բերանի խոռոչի փոքր վիրահատության է ենթարկվել: Այս մասին այսօր` հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը: Նա նշեց, որ հունվարի 17-ին նա ենթարկվել է փոքր վիրահատության:

«Բերանի խոռոչի հետ կապված խնդիրներ ունի, ենթարկվել է փոքր վիրահատության, ամեն դեպքում հինգ կար է դրվել»,-ասաց նա:

Վարդուհի Էլբակյանը նշեց, որ դատաբժշկական փորձաքննություն կատարվել է, որի արդյունքը պաշտպանական կողմին չի բավարարում:

«Նրա մարմնական վնասվածքների չափը, վարույթն իրականացնող մարմնի որոշումը մեզ չի բավարարում, այս մասով աշխատում ենք եւ համապատասխան միջնորդությամբ հանդես կգանք»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր քրեական գործով դատական նիստը հետաձգվեց` ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի դատարան չներկայանալու հիմքով:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ Կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ