News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը, չբավարարվելով ԵԱՀԿ-ի բյուջեի արգելափակմամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ ուղղակի դեմարշ է նախաձեռնել:

ԵԱՀԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչությունը հայտարարությամբ է հանդես եկել՝ ընդհանրապես ԵԱՀԿ-ին եւ մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբին մեղադրելով եւ շանտաժի ենթարկելով:

«ՄԱԿ ԱԽ-ի հաստատած շրջանակներից ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի եւ համանախագահների դուրս գալը խախտում է իրենց ստացած մանդատը, որը կարող է լուրջ հետեւանքներ ունենալ հակամարտության կարգավորման գործընթացի վրա»,- նշված է հայտարարության մեջ, փոխանցում է trend.az-ը: Փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է վերադառնան ՄԱԿ ԱԽ-ի իրենց հանձնարարված խնդիրների կատարմանը եւ երկու կողմերին ներգրավեն հակամարտության կարգավորման անկախ բանակցությունների մեջ»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելին՝ նրանք բացահայտ շանտաժի են ենթարկել ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկրներին՝ պնդելով, որ «եթե նրանք ի վիճակի չեն ադրբեջանական օկուպացված տարածքներից հանել Հայաստանի զինված ուժերին, դիմակայել խաղաղ կարգավորմանը սպառնացող բազմաթիվ մարտահրավերներին, Ադրբեջանն իրավունք ունի ցանկացած ճանապարհով պաշտպանելու իր հողերը եւ քաղաքացիներին»:

Առայժմ ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան այս սադրիչ հայտարարությանը չեն արձագանքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ