News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անդրիաս Ղուկասյանը բոյկոտում է կալանքի վերաբերյալ դատական նիստը: Այս առնչությամբ նա «Նուբարաշեն» ՔԿՀ-ից հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Հայաստանի լրագրողները հուլիսի 29-ին ցուցաբերեցին բարձր մակարդակի պրոֆեսիոնալիզմ եւ համարձակություն` Սարի թաղում եւ Խորենացի փողոցում խաղաղ ցուցարների դեմ ոստիկանության եւ վերջինիս հետ համագործակցող քաղաքացիական հագուստով սադրիչ-գրոհականների ապօրինի գործողությունների լուսաբանման ժամանակ: Այդ օրը լրագրողներից շատերը դարձան բռնության զոհ, բայց ողջ հանրությանը ցույց տվեցին, թե ինչպես են բարձրաստիճան ոստիկանները համակարգում սադրիչների գործողությունները քաղաքացիների դեմ բռնություն հրահրելու նպատակով:

Արդեն 6 ամիս է, ինչ լրատվամիջոցների կողմից հրապարակված տեսագրություններում բացահայտված են Սարի թաղում տեղի ունեցածը, սակայն առ այսօր իմ եւ իմ ընկերների դեմ շինծու մեղադրանքով դատավարությունների ժամանակ քննիչները, դատախազները եւ դատավորները հրաժարվում են ընդունել այդ տեսագրությունները որպես գոյություն ունեցող ապացույցներ:

Նույնիսկ երբ դատարանը ստիպված է լինում հետազոտել այդ տեսագրությունները եւ դատավորները սեփական աչքերով տեսել են, որ մեզ ներկայացված մեղադրանքները հիմնազուրկ են, իսկ դրա հիմքում դրված ոստիկանների ու գործակալների ցուցմունքները` ակնհայտորեն սուտ, նրանք իրենց որոշումներում թաքցնում են այդ տեսագրությունները հետազոտելու փաստը, չնշելով անգամ դրանց առկայության մասին:

Դատարանը նույն ճակատագրին է արժանացնում  նաեւ իրականությունը ներկայացնող բազմաթիվ լրագրողների եւ հավաքի մասնակիցների ցուցմունքները, հրաժարվելով պահանջել եւ հետազոտել այդ ապացույցները:

Քանի որ դատարանն իր այդ գործողություններով ինձ առ այսօր զրկում է ապօրինի մեղադրանքից եւ կալանավորումից պաշտպանվելու բոլոր արդյունավետ միջոցներից, թողնելով միայն նիստերին ձեւական մասնակցելու հնարավորությունը, ի բողոք դրա ես հրաժարվում եմ մասնակցել կալանքի ժամկետը հերթական անգամ երկարացնելու վերաբերյալ 25.01.2017 թ. դատական նիստին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ