News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետական կուսակցությունը դեռ չի հաստատել տարածքային ընտրական ցուցակներում առաջադրվողների ցանկը, սակայն ներքին կարգով շատերն արդեն ստացել են համաձայնությունը առաջադրվելու վերաբերյալ։

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ), որը նախորդ ընտրություններում Շիրակի մարզից ընտրվել էր մեծամասնական ընտրակարգով, NEWS.am–ի հետ զրույցում ասաց, որ դեռ առաջադրվելու վերաբերյալ կուսակցության համաձայնությունը չի ստացել։

«Առաջադրում է կուսակցությունը, մենք չենք կարող առաջադրվել առանց կուսակցության համաձայնության, եթե կուսակցությունը առաջադրի՝ կառաջադրվեմ։ Ես բազմիցս ասել եմ՝ դա ցանկության խնդիր չէ, նպատակահարմարության խնդիր է, բնականաբար, եթե երիտասարդներն են գալու, խնդիր չկա, տեղս կարող եմ զիջել, հատկապես եթե կուսակցությունը այդպես որոշի»,-ասաց նա:

Պատգամավորը կարծում է, որ իր կողմից իշխանություններին, հարկային մարմիններին ուղղված քննադատությունները չեն ազդի կուսակցության որոշման վրա. «Ես չեմ գտնում, որ պահվածքը, մաքրությունը, ազնվությունը կուսակցությունը հաշվի չի առնի, եթե իմ տեղը ավելի երիտասարդ ու աշխույժ, կրթված մարդիկ լինեն, թող լինեն, ավելի լավ»։

Անկախ կուսակցության որոշումից՝ ՀՀԿ–ականը  վստահեցնում է, որ  ընտրություններին աշխատելու է հարազատ կուսակցության օգտին։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ