News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երբ Հյաստանում նորմալ պայմաններ ստեղծվեն, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի գաղափարական պատերազմ նախաձեռնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ  Արամ Գ. Սարգսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է պատկերացնում ստեղծվող Օհանյան-Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան նախընտրական դաշինքի գործունեությունը դրան քաղաքական գործիչ, «Ազգային ինքնորոշում» միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանի միանալուց հետո, որը հայտնի է իր խիստ հակառուսական դիրքորոշմամբ: 

Սարգսյանի խոսքով՝ իրենց համար առաջնահերթ է ոչ թե հակառուսական կամ հակաեվրոպական կողմնորոշման քննարկումը, այլ երկրում փոփոխությունների հասնելը: «Ոչ մեկն իր հետ այդպիսի խնդիրներ չի բերի: Համակարգային փոփոխությունների հասնելու խնդիր է դրված: Հայաստանում անհրաժեշտ է այնպիսի իրավիճակ ստեղծել, երբ հնարավոր կլինի արդարացի ընտրություններ անցկացնել: Ցավոք, գործող իշխանությունները այսօր դա չեն ապահովում: Այսօր անիմաստ է խոսել, այսպես կոչված, արտաքաղաքական կողմնորոշման մասին: Այսօրվա դրությամբ ակնհայտ է, որ մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք: Չէ՞ որ դա չի փոխվելու: Եթե նրանք նույն կարծիքին մնան, որ հնարավոր է միասին լուծել դրված խնդիրը, թող միանան»,- ասաց Արամ Գ. Սարգսյանը:

Հստակեցնող հարցին՝ Հայրիկյանի արտաքաղաքական կողմնորոշումը փոփոխությունների ենթարիկվե՞լ է, Դեմկուսի ղեկավարը պատասխանեց. «Դա պետք է ինքը որոշի: Եթե նա միավորվում է, նշանակում է մեր մոտեցումը կիսում է: Թող նա արեւմտամետ լինի, դրանից ինչ-որ բան կփոխվի՞: Իրականությունն այն է, որ մենք Ռուսաստանի հետ պայմանագրային լուրջ հիմքեր ունենք, դա այդպես էլ կշարունակվի»:

Հիշեցնենք, որ խորհրդային նախկին այլախոհ Պարույր Հայրիկյանի «Ազգային ինքնորոշում» միավորումը, որը հայտնի է իր հակառուսական հայտարարություններով, հայտարարել է ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի, նախագահի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, ԱԺ-ում նախագահի նախկին ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի, Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գ. Սարգսյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ստեղծած նախընտրական դաշինքին միանալու մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ