News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարար Ահմեդ Արսլանը նոր հայտարարություն է արել Հայաստանը շրջանցող նոր երկաթգծի գործարկման ժամկետների վերաբերյալ։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի եւ հաղորդակցության նախարարը նշել է, թե երկու ամսից արդեն պատրաստ կլինի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը։

Երկաթգծի հետ կապված նա շեշտել է, թե այն Բաքու հասնելուց հետո կբաժանվի եւս երկու գծի՝ ապահովելով դեպի Չինաստան ու Միջին Ասիա բեռների փոխադրումը։

«Եթե այժմ Անգլիայից կամ Ֆրանսիայից ապրանքը Չինաստան է հասնում 55-ից 60 օրում, ապա նոր երկաթգծով այդ տեւողությունը կիջնի մինչեւ 15 օր»,-ասել է Ահմեդ Արսլանը։

Նշենք, որ  Հայաստանը շրջանցող Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը կառուցվում է Ադրբեջանի ու Թուրքիայի նախաձեռնությամբ։ Շինարարության բյուջեն սկզբնական նախատեսված է եղել մոտ 300 մլն դոլար, սակայն այժմ այն անցել է 1 մլրդ դոլարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ