News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվան ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի օրոք չի գայթակղվում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունների առիթով, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Մենք չենք գայթակղվում, բայց ինչպես արդեն բազմիցս ասել է նախագահ Պուտինը, պատրաստ կլինենք ճանապարհի մեր հատվածն անցնելուն, որպեսզի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունները կարգավորվեն»,- ասել է նա:

Լավրովն ասել է, որ Մոսկվան պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը իրավահավասարության, մեկը մյուսին հարգելու, միմյանց շահերը հարգելու հիմքով եւ այդ շահերն այնտեղ փնտրելու, որտեղ երկրները միջազգային ասպարեզում ընդհանուր նպատակներ ունեն, ինչպիսին ահաբեկչության դեմ պայքարն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ