News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում կանցկացվի արեգակնային էներգետիկայի ներդրումային համաժողով: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը

Հունվարի 25-26-ն անցկացվող համաժողովին մասնակցելու համար Հայաստան կգան արտասահմանյան ավելի քան 30 ընկերությունների ներկայացուցիչներ, կլինի ընդամենը 300 մասնակից: Նրանք կներկայացնեն իրենց ներդրումային առաջարկները: Ներդրումների առաջին լոտը կլինի Գեղարքունիքի մարզի Մասրիկ գյուղի տեղամասը: Կհայտարարվի 50 մՎտ հզորությամբ կայանի կառուցման թենդեր: Ամենացածր սակագին եւ այսօրվա դրությամբ համարժեք տեխնոլոգիաներ առաջարկած ընկերությունը կստանա շինարարության իրավունքը:

Վերջին շրջանում աշխարհում սկսել են արեւի էներգիայի սակագները ավելի հաճախ որոշել թենդերի միջոցով: Օրինակ՝ Դուբայում կայացած վերջին թենդերում ստացել են մեկ կՎտ/ժամի դիմաց 2,4 ցենտ սակագին, այսինքն՝ գործնականում էներգիայի ավանդական աղբյուրների մակարդակին հավասար (համեմատության համար՝ հայկական ԱԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը 1,4 ցենտ է կազմում): «Իհարկե, Դուբայում պայմաններն այլ են, քան մեզ մոտ, բայց, միեւնույն է, մենք հույս ունենք ցածր սակագին ստանալ»,- հավելեց փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ