News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների եւ զորահավաքային նախապատրաստության բաժնի աշխատակիցները հունվարի 22-ին, ժամը ժամը 11.55-ին Ռուսաստանի Դաշնության Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին (Պավլովի շրջան) տեղի ունեցած ավտովթարից տուժածների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկությունները ճշտելու նպատակով դեռ երեկ, ժամը 17:00-ին կապվել են Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի ընդունարանի հերթապահ բժշկի հետ։

Այդ պահի դրությամբ հոսպիտալացված է եղել  ՀՀ  9 քաղաքացի`

Վանուշ Սահակյան (ծնվ.` 1985թ.), Մուշեղ Մանուկյան (ծնվ.` 1960թ.), Կարեն Հակոբյան (ծնվ.` 1984թ.),  Մհեր Քոթանջյան   (ծնվ.` 1987թ.), Դավիթ Քոթանջյան (ծնվ.` 1988թ.), Արսեն Պողոսյան (ծնվ.` 1987թ.), Գեւորիկ Դալլաքյան (ծնվ.` 1992թ.), Գարիկ Կոստանդյան (ծնվ.` 1987թ.),      Հերմինե Բեկթաշյան (ծնվ.` 1983թ.)։

Այսօր, ժամը 10.05-ին եւ 14.15-ին Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ Դմիտրի Լեւչենկոյից եւ վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուկանցեւից ստացված տվյալներով  ավտովթարից տուժածներիցՎանուշ Սահակյանը, Դավիթ Քոթանջյանը, Արսեն Պողոսյանը եւ  Գարիկ Կոստանդյանը,ստանալով անհրաժեշտ բուժօգնություն, դուրս են գրվել։ Նրանցից Մհեր Քոթանջյանին հարազատները տեղափոխել են Դոնի Ռոստով։

Բուժումը հիվանդանոցում շարունակող տուժածներից մեկի վիճակը մասնագետները գնահատում են ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Բոլորն անցել են լաբորատոր եւ գործիքային անհրաժեշտ հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժօգնություն։

Նշենք, որ  տուժածների մոտ ախտորոշվել են տարբեր աստիճանի կոտրվածքներ,  երկուսի մոտ առկա է նաեւ թոքի վնասվածք։ Բոլորը գտնվում են մասնագետների մշտական ուշադրության ներքո։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Ամենաշատ