Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանում ավարտվել է Ջաֆարովա Զուլեյխայի գործով դատավարությունը, որին մեղադրում են սեփական դստեր սպանության մեջ։
«Ազերի փրես» գործակալության փոխանցմամբ՝ Զ․ Ջաֆարովան ազատազրկվել է 11 տարով։
Նշենք, որ անցած տարվա օգոստոսին, մեղադրյալը վիճաբանության ժամանակ խեղդել էր իր սեփական 14-ամյա դստերը ՝ Էխսանա Ջաֆարովային։ Կնոջը ձերբակալել էին ոստիկանության 12-րդ բաժանմունքի աշխատակիցները։
Մայրը դստերը խեղդել էր, քանի որ պարզվել էր, որ 14-ամյա Էխսանան արդեն «աղջիկ չէ»։