News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սան Դիեգոյի ռոբոտատեխնիկայի ինստիտուտի գիտնականները համոզված են, որ ժամանակակից երեխաները ստիպված չեն լինի ավտոմեքենա վարել, քանի որ մոտ ապագայում փոխադրամիջոցը ավտոպիլոտով կառավարելու գործառույթ կստեղծվի: Ապագայի ավտոմեքենան ուղեւորներին ինքնուրույն կտեղափոխի: Այն իրականություն կդառնա արդեն 10-15 տարի հետո: Ուշագրավ է, որ փոխադրամիջոցի առաջատար արտադրողներից շատերը պատրաստ են այսպիսի անվարորդ ավտոմեքենաների նախատիպերը  նախկինում գիտնականների հաստաված ժամկետներից շատ ավելի վաղ ներկայացնել, փոխանցում է Oane-ը: 

Գիտաշխատողները նշել են, որ ցանկացած նոր տեխնոլոգիայի օգտագործումը ինչպես դրական, այնպես էլ բացասական պահեր ունի: Ճանապարհատրանսպորտային պատահարների թվի նվազման հետ մեկտեղ, այսպիսի անվարորդ միջոցների ներդրումը կհանգեցնի ավտոպարկերում ավտոմեքենաների թվի կրճատմանը: Ակնկալվում է, որ 20 տարի հետո երկրների կառավարությունները կվերանայեն անձնական ավտոմեքենայի հասկացությունը:

Հետաքրիքր է, որ տաքսի ծառայություններից շատերը անվարորդ փոխադրամիջոցի թեստավորում են կատարում: Եթե այսպիսի ավտոմեքենաների անվտանգությունն ապացուցվի, մեգապոլիսների փողոցներում կհայտնվեն ավտոպիլոտով կառավարվող ավտոմեքենաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ