News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի առաջին հարկի խցում պահվող դատապարտյալներն իրենց կամքով տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց:

Արդարադատության նախարարության տարածած հաղորդագրության մեջ, նաեւ ասվում է.

«Այսօր ՀՀ արդարադատության նախարարի հանձնարարականով ՀՀ ԱՆ վերահսկողական ծառայության ներկայացուցիչներն այցելել էին «Նուբարաշեն» ՔԿՀ՝ լրատվամիջոցներով դատապարտյալների խցերի տեղափոխությամբ պայմանավորված ինքնավնասման դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ստուգելու եւ իրավիճակին համապատասխան գործողություններ ձեռնարկելու նպատակով:

Ծառայության ներկայացուցիչները տեղում ծանոթացել են խնդրին, դատապարտյալներին ներկայացրել այլ խուց տեղափոխվելու հիմքերը, ինչի արդյունքում նրանք ինքնակամ տեղափոխվել են 5-րդ հարկի բանտախուց:

Ի դեպ, ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի անդամները եւս դիտարկել էին 5-րդ հարկի խցերը եւ որեւէ առարկությամբ հանդես չէին եկել` կապված պահման պայմանների հետ: Միաժամանակ, հենց դիտորդական խմբի անդամներն ու որոշ դատապարտյալների պաշտպաններ էին մինչ այս  բարձրաձայնել դատապարտյալներինառաջին հարկի բանտախցից այլ խուց տեղափոխելու անհրաժեշտության մասին»:

Ավելի վաղ A1plus.am-ը հայտնել էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մի քանի դատապարտյալներ ինքնավնասում են արել, քանի որ չեն ցանկացել փոխել իրենց խցերը:

Նրանց հարազատնելը հայտնել են, որ ամեն ինչ սկսվել է Մարդու իրավունքների պաշտպանի «2015 թ. ընթացքում ՀՀ ՄԻՊ գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումից կամ ավելի շուտ, երբ նույն գրասենյակի աշխատակիցները մոնիտորինգ են իրականացրել ՔԿՀ-ներում: Դիտարկումները ցույց են տվել` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում որոշ խցեր խոնավ են եւ առաջարկվել է դատապարտյալներին տեղափոխել այլ խցեր:

Առաջին հարկի խցերից մեկի հինգ դատապարտյալներին տեղեկացրել են, որ նրանց խուց է հատկացվում հինգերոդ հարկում; Ըստ հարազատների` ասել են` նորմալ խուց է, նորոգված: Դատապարտյալները նույնիսկ իրերի մի մասն են վերեւ բարձրացրել ու… փախել:

«Սարսափելի վիճակ էր, ուղղակի նկարագրել չեմ կարող: Պատուհանը` պուճուր, պատերը` քանդած, լվացարանը` ժանգոտած, բացում ես ծորակը` ժանգաջուր է գալիս»,- ամուսնու խոսքերն է փոխանցել դատապարտյալներից մեկի կինը:

Դատապարտյալներն խնդրել են բանտի ղեկավարությանը` եթե պետական միջոցներով հնարավոր չէ նորոգել, ապա գոնե առավելագույնը մինչեւ փետրվարի 5-ը ժամանակ տան իրենց, որպեսզի ընտանիքների տրամադրած գումարով նորոգեն խուցը: Առաջարկը չի ընդունվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ղեկավարության կողմից, եւ խուցը լքել չցանկացողների նկատմամբ գործի են դրվել մահակները, եւ դատապարտյալները դիմել են ինքնավնասման:

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում ինքնավնասված երեք դատապարտյալներին այսօր՝ հունվարի 23-ին տարել են «Էրեբունի» հիվանդանոց՝  բուժօգնություն ստանալու։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ