Apple ընկերությունը անվտանգության ապահովման նպատակով առաջավոր կենսաչափական տեխնոլոգիաներ է մշակում:
KGI Securities-ի հայտնի վերլուծաբան Մին Չի Կուոյի խոսքով՝ գովաբանված Touch ID-ի փոխարեն, հեռախոսները եւ պլանշետները տիրոջը կճանաչեն դեմքի նույնականացմամբ, հայտնել է Apple Insider-ը:
Նոր տեխնոլոգիան կօգտագործվի 2018-ին, երբ Apple ընկերությունը կցուցադրի անշրջանակ OLED էկրանով iPhone-ի ութերորդ սերունդը:
Համակարգը կսովորի ճակատային խցիկի պատկերը համեմատել օգտատիրոջ լուսանկարների հետ, որոնք արդեն հիշողության մեջ են պահպանվել: Սակայն տեխնոլոգիան այժմ դեռ մշակման նախնական փուլում է: