News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԵԽԽՎ Եվրոպական ժողովրդական կուսակցության քաղաքական խումբն այսօր՝ հունվարի 23-ին քննարկում է իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը:

Նա մասնավորապես նշել է. «1 ժամ 45 րոպե... ԵԽԽՎ Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խումբը քննարկում է մեկ հարց՝ ԵԺԿ խմբի նախկին նախագահ, իտալացի Լուկա Վոլոնտեին Միլանի դատախազության կողմից առաջադրված մեղադրանքը՝ Ադրբեջանից կաշառք ստանալու մասին։

ԵԺԿ-ում կրքերը եռում են... Ադրբեջանական լոբբին մարտի է նետել իր բացահայտված ու բացահայտվող բոլոր հաճախորդներին։

Մեր պնդումն է՝ ԵԽԽՎ-ն պետք է հատուկ զեկուզող-հետաքննիչ նշանակի այդ հարցով, ով կարճ ժամկետում ԵԽԽՎ-ին կզեկուցի կոռուպցիոն այդ սկանդալի մասին, ինչը կասկածի տակ է դրել ԵԺԿ-ի հեղինակությունը ողջ Եվրոպայում»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եվրոպական կայունության նախաձեռնության (European Stability Initiative) կողմից հրապարակվել է «Խավիարային դիվանագիտություն» զեկույցի երկրորդ մասը. հետաքննությունում ներկայացված են Ադրբեջանի իշխանությունների կողմից կազմակերպված կոռուպցիոն սխեմաների բացահայտումները, որոնցում ներգրավված են եղել տասնյակ բարձրաստիճան եվրոպացի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ Պեդրո Ագրամունտը:

Ըստ այդմ, Միլանի դատախազության կողմից գործ է հարուցվել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի դեմ, եւ այդ սկանդալում շոշափվում է նաեւ Պեդրո Ագրամունտի անունը:

Վոլոնտեն համաձայնել է համագործակցել իրավական համակարգի հետ եւ տվել է խոստովանական ցումունքներ, որ Ադրբեջանի կողմից կոռուպցիոն ողջ սկանդալի մեջ ներգրավված է եղել նաեւ ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արուսյակ Ջուլհակյանը միաձայն ընտրվել է ԵԽԽՎ ենթահանձնաժողովի նախագահ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր...
ՀՀ ՄԻՊ-ը և ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենը քննարկել են բանակում մարդու իրավունքների պաշտպանության վիճակի հարցերը
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնել փոխգործակցության ուղղությունները…
Ալիևը ԵԽ-ին սպառնացել է լքել կառույցը
Եթե մեկ տարվա ընթացքում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական...
Օղակն Ադրբեջանի կամ Ալիևի ռեժիմի շուրջ գնալով սեղմվում է. Բելգիայում ՀՀ դեսպան
Եվրամիությունից (ԵՄ) Ադրբեջանին արվող զգուշացումները, ԵԽԽՎ-ում տեղի…
ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ հետապնդումները. Արուսյակ Ջուլհակյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
Լրագրողների անվտանգությունը հավաքական պատասխանատվություն է: ԵԽ անդամ պետությունները պետք է կանխեն լրագրողների նկատմամբ...
Ամեն ինչ շատ պարզ է, հասարակ ու մեզ հետ կապ չունեցող. Արևմուտքը որոշեց պատժել ապստամբին. Դավիթ Անանյան
Որոշումն ընդունվել է վերադարձի պայմանով, իհարկե, անհույս ակնկալելով, որ Ադրբեջանը անվերապահորեն կընդունի ԵԽԽՎ չափանիշներով...
Ամենաշատ