News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

2017-ի փետրվարի 1-ից Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում   ավիաօդերեւութաբանական սպասարկումը կլինի անվճար: Այս  առնչությամբ Բնապահպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերեւութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունն ավիաօդերեւութաբանական ծառայություններ է մատուցում նաեւ Գյումրու «Շիրակ»   օդանավակայանից օգտվող ավիաընկերությունների համար:

«Շիրակ» օդանավակայանի զարգացման,  գործունեության ընդլայնման, ինչպես նաեւ   այն առավել գրավիչ դարձնելու  նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությունը որոշում է կայացրել սույն թվականի փետրվարի 1-ից բոլոր ավիաընկերությունների համար այդտեղ սահմանել անվճար ավիաօդերեւութաբանական սպասարկում: Մինչ այդ մեկ ավիաչվերթի սպասարկման  գումարը  կազմում էր 33.000 դրամ:

Այս որոշման նպատակն է մեծացնել ավիաընկերությունների հետաքրքրությունը  «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ եւ օգտագործել վերջինիս հնարավորությունները՝ նպաստելով Հայաստանի Հանրապետության հյուսիսային հատվածում տնտեսական ակտիվության բարձրացմանը եւ խթանելով տուրիզմի` այդ թվում նաեւ էկոտուրիզմի զարգացմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ