Հրազդանի գիշերային ակումբներից մեկի մոտակայքում դեկտեմբերի 25-ին վիճաբանություն էր տեղի ունեցել, որի ընթացքում սուր կտրող-ծակող առարկաներով հարվածներ էին ստացել Հրազդանի երեք բնակիչներ: ՆՐանք տարբեր վնասվծքներով տեղափոխվել էին Հրազդանի հիվանդանոց:
Ոստիկանները պարզել են, որ երիտասարդներին վնասվածքներ է հասցրել Հրազդանի բնակիչ 30-ամյա Արծրուն Գ.-ն: Նա ոստիկանությունում խոստովանել է արարքը:
Արծրուն Գ.-ն կալանավորվել է: Քննությունը շարունակվում է: